
Երեք երիտասարդները գողացել էին բենզասղոցը
Հունվարի 16-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները, ստացած տեղեկությունն իրացնելու նպատակով Գյումրու Ղանդիլյան փողոցում էին:
Բնակարանային գողություն կատարելու կասկածանքով նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին երեք երիտասարդի: Նրանք իրավապահներին հայտնեցին, որ իրենց մոտ եղած բենզասղոցը գողացել էին «Մալայա զեմլյա» կոչվող թաղամասի մի տնակից: Ըստ նախնական տեղեկության` ելումուտ ունեին Թբիլիսյան խճուղում գտնվող տնակ, և վերջին անգամ էլ նախօրոք թռցրել էին կախովի կողպեքի բանալին:
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։