
Երևանում հայտնի «Արտաշի մոտ» ռեստորանի հարևանությամբ գտնվող զրուցարանում հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երվանդ Քոչար 9 շենքի բակում`«Արտաշի մոտ» ռեստորանի հարևանությամբ գտնվող զրուցարանի մոտ տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված զրուցարանի տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարում պարեկները:
Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանները պարզել են դիակի ինքնությունը. նա մշտական բնակության վայր չունեցող 63-ամյա Աշոտ Մ․-ն է։