
Շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարները երկուսն են

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի տղամարդկանց առաջնությունը մոտենում է ավարտին:
8-րդ տուրում հաղթանակ տոնեցին Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Զավեն Անդրիասյանը:
Միավորը կիսեցին Տիգրան Հարությունյան-Մանուէլ Պետրոսյան, Տիգրան Պետրոսյան-Մամիկոն Ղարիբյան զույգերը:
Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները երկու շախմատիստներ են՝ Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը: Նրանք ունեն 5,5 միավոր: 5 միավոր է հավաքել Տիգրան Հարությունյանը:
Առաջնության ավարտին մնաց մեկ տուր: