![](/banners/BeFunky-design.jpg)
Գերեզմանատնից գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է
![](https://168.am/wp-content/uploads/2022/10/imgonline-com-ua-Resize-1jVw1WESPv5UpJ.jpg)
Հունվարի 10-ին ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ դեկտեմբերի 12-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Արագյուղի գերեզմանատնից գողացել է ծնողների գերեզմանի դյուրալյումինե նախշազարդերը:
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ապարանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Կոտայքի մարզի Արզական գյուղի 28-ամյա բնակիչը: Նա հունվարի 18-ին Արզական գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք: