Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնությունում հերթական հաղթանակից հետո իր աջակցությունն է հայտնել Արցախին
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը երրորդ հաղթանակն է տոնել Ավստրալիայի բաց առաջնությունում, որից հետո իր աջակցություն է հայտնել Արցախին:
Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Կարեն Խաչանովը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Ֆրենսիս Տիաֆոյի հետ և գերազանցեց 4 սեթերից հետո` 6:3, 6:3, 3:6, 7:6 հաշվով:
Մրցախաղից հետո ըստ ավանդության թենիսիստները գրություն են թողնում տեսախցիկի վրա: Խաչանովն իր աջակցությունն է հայտնել Արցախին` գրելով. «Արցախ, մնա ուժեղ»:
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է ավստրալական Մելբուռն քաղաքում կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: 2022 թվականին Aus Open-ի տղամարդկանց մենախաղում հաղթել է Ռաֆայել Նադալը, իսկ կանանց մրցապայքարում` Էշլի Բարտին: