Բաժիններ՝

Եվրախորհրդարանը նոր փոխնախագահ է ընտրել կոռուպցիոն սկանդալից հետո

Եվրախորհրդարանն ընտրել է նախագահի նոր տեղակալի, որը կփոխարինի կոռուպցիայի մեջ մեղադրվող հույն քաղաքական գործիչ Եվա Քայլիին: Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:

Քվեարկության արդյունքների համաձայն՝ Եվրախորհրդարանի նոր փոխնախագահ Է դարձել լյուքսեմբուրգյան քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանում «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինքիե ներկայացուցիչ Մարկ Անգելը:

Նրա օգտին քվեարկել է 307 պատգամավոր, այսինքն՝ նիստերի դահլիճում ներկա գտնվողների բացարձակ մեծամասնությունը։ Անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին Բելգիայի ոստիկանությունը և դատախազությունը Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման հետ կապված կոռուպցիայի մեղադրանքների հետաքննության շրջանակներում մի քանի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացրել Բրյուսելում, որտեղ գտնվում է Եվրոպական խորհրդարանը:

Մասնավորապես, ոստիկանությունը բերման է ենթարկել Եվրախորհրդարանի փոխնախագահ, հույն քաղաքական գործիչ Եվա Քայլիին և նրա գործընկերոջը. խուզարկություն է անցկացվել նրանց բնակության վայրերում։ Ենթադրվում է, որ կասկածյալները «խոշոր դրամական պարգևներ» և «թանկարժեք նվերներ» են ստացել՝ աջակցելու Կատարի հայտին, որը պատրաստվում էր անցկացնել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։

Ավելի ուշ հայտնի Էր դարձել, որ բելգիացի քննիչները կասկածյալներից առգրավել են ավելի քան 1,5 միլիոն եվրո կանխիկ գումար և արժեքավոր նվերներ։

Բելգիական լրատվամիջոցները նաև պնդում են, որ, բացի Կատարից, եվրապատգամավորների վրա փորձել են ազդել նաև Մարոկկոյից։ Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի ղեկավարությունն արդեն հայտարարել է ԵՄ-ում կոռուպցիայի և արտաքին միջամտության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությունների մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս