
ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համագործակցության հռչակագրի նպատակը Եվրամիության ռազմական դերի հզորացումն է. Շառլ Միշել

Եվրամիության և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության հռչակագիրը նպատակաուղղված է ԵՄ ռազմական դերի հզորացմանը, այդ թվում՝ ռազմատեխնոլոգիական առումով։ Նման հայտարարությու ն է արել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում ելույթի ժամանակ:
«Եվրամիություն-ՆԱՏՕ համագործակցության հռչակագիրը նպատակաուղղված է Եվրամիության ռազմական դերի հզորացմանը: Խոսքը վերաբերում Է, մասնավորապես՝ նորարարություններին ու նոր տեխնոլոգիաներին», – ասել է Միշելը:
Եվրոպական խորհրդի նախագահը նաև կողմ էր արտահայտվել Ուկրաինա տանկեր ուղարկելուն:
«Մենք՝ եվրոպացիներս, կշարունակենք աջակցել ուկրաինացիներին այնքան, որքան դրա կարիքը լինի: Մենք կշարունակենք ռազմական աջակցությունը… Հիմա՛ է ժամանակը: Նրանց հարկավոր են ավելի շատ սարքավորումներ, և ես անձամբ կողմ եմ Ուկրաինային տանկեր մատակարարելուն», – նշել է Միշելը: