Բաժիններ՝

Դահուկորդ Միքայելյանին 17 վայրկյան չի բավարարել Ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր դառնալու համար

Հայաստանի դահուկասպորտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Միքայել Միքայելյանը հաջող է մեկնարկել Ուսանողական խաղերում:

Այս մասին հայտնում է ֆեդերացիան:

Համաշխարհային ուսանողական խաղերի դահուկավազքի 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում Հայաստանի դահուկավազքի հավաքական թիմի առաջատար Միքայել Միքայելյանին 26 պետությունների 82 մասնակիցների հետ համառ պայքարում ընդամենը 17 վայրկյան չբավարարեց բրոնզե մեդալակիր հռչակվելու համար: Նա իրենից առաջ է թողել միայն Նորվեգիայի և Ճապոնիայի ներկայացուցիչներին, որոնցից 2-րդ տեղը զբաղեցրած Բոե Մագնուսը 2016թ. Երիտասարդական Օլիմպիական խաղերի չեմպիոնն է: Ի դեպ, մրցատարածության զգալի մասը Միքայելյանը եղել է առաջատարի դիրքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս