Բաժիններ՝

Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում է

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակն է տոնել Ավստրալիայի բաց առաջնությունում:

Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը մրցեց Ավստրալիայի ներկայացուցիչ, աշխարհի 84-րդ ռակետ Ջեյսոն Կաբլերի հետ: Մոտ 3 ժամ ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց 4 սեթերից հետո` 6:4, 5:7, 6:4, 6:2 հաշվով:

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է ավստրալական Մելբուռն քաղաքում կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: 2022 թվականին Aus Open-ի տղամարդկանց մենախաղում հաղթել է Ռաֆայել Նադալը, իսկ կանանց մրցապայքարում` Էշլի Բարտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս