![](/banners/BeFunky-design.jpg)
2022 թ. դեկտեմբերին հետվճար ենթադրող անկանխիկ գործարքներ են իրականացրել շուրջ 67 հազար կենսաթոշակառու և նպաստառու
![](https://168.am/wp-content/uploads/2021/11/toshakaru_e1512473382999_thumb.thumb_.jpg)
2022 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում հետվճար ենթադրող անկանխիկ գործարքներ են իրականացրել շուրջ 67 հազար կենսաթոշակառու և նպաստառու։ Հետվճարի չափն ընդհանուր առմամբ կազմել է շուրջ 226 միլիոն դրամ․ յուրաքանչյուրին տրվող հետվճարի միջին չափը՝ շուրջ 3400 դրամ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են՝ դեկտեմբեր ամսվա ընթացքում կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից իրականացվել է շուրջ 2 մլրդ 741 մլն դրամի անկանխիկ գործարք։
Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում համագործակցող բանկերն են՝ «ՎՏԲ Հայաստան բանկ», «Արդշինբանկ», «Հայբիզնեսբանկ», «ԱԿԲԱ բանկ»:
Մանրամասները՝ տեսանյութում։