
Ռաֆայել Նադալը դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանից

«Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Նադալը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ, աշխարհի 65-րդ ռակետ Մաքենզի Մակդոնալդի հետ:
2 ժամ 31 րոպե ձգված մրցախաղում Նադալը զիջեց մրցակցին երեք սեթերից հետո` 6:4, 6:4, 7:6 հաշվով:
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է ավստրալական Մելբուռն քաղաքում կոշտ ծածկույթի վրա:
Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: 2022 թվականին Aus Open-ի տղամարդկանց մենախաղում հաղթել է Ռաֆայել Նադալը, իսկ կանանց մրցապայքարում` Էշլի Բարտին: