
44-օրյա պատերազմի մասնակիցներին ՏՏ ոլորտում ներգրավելու ծրագրերը շարունակական բնույթ կկրեն

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների մասնակիցները 2022 թվականի «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում հնարավորություն են ունեցել անվճար տեխնոլոգիական կրթություն ստանալ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
«Դիմորդների թիվը 295 է, որոնցից 136-ը Երևանից են, 159-ը մարզերից և Արցախի Հանրապետությունից: Այս պահին սովորում է 135 մասնակից, որոնցից 65-ը Երևանից են, 70-ը՝ մարզերից և Արցախի Հանրապետությունից»,- նշեց Խաչատրյանը
Կա մտադրություն ծրագիրը շարունակելու։
Նախարարի խոսքով՝ ամեն ջանք կգործադրվի, որ ծրագիրը շարունակական բնույթ կրի: