Բաժիններ՝

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 28-ամյա երիտասարդը հայտնաբերվել է Վանաձորում

Ոստիկանության ՔՈԳՎ, Բազումի բաժնի և Լոռու մարզային վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 14-ին Վանաձոր քաղաքի Մաշտոցի փողոցում հայտնաբերվել և Բազումի բաժին է տեղափոխվել 28-ամյա Նարեկ Բ.-ն, որը դեկտեմբերի 30-ից ՌԴ Դմիտրովսկու շրջանի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (ՃՏՊ, որը պատճառել է ծանր մարմնական վնասվածք) մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Լոռու մարզի դատախազությանը:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031