Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը մեկնարկել է նաեւ Ճամբարակ եւ Վարդենիս համայնքներում
Գեղարքունիքի մարզի Վարդենիս եւ ճամբարակ համայնքներից Հայոց բանակ ճանապարհվեցին նորակոչիկների հերթական խմբերը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնից, նորակոչիկները բանակ են ճանապարհվել հանդիսավորությամբ, ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Վարդենիսի եւ Ճամբարակի տարածքային բաժիններից։
Զորակոչի արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Վարդենիսի եւ Ճամբարակի համայնքապետարանների աշխատակիցներ, զինվորականներ, ուժային կառույցների ղեկավարներ, զորակոչիկների հարազատներ։
Կենտրոնական հավաքակայան մեկնելուց առաջ նորակոչիկները ստացել են Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի օրհնությունը
Ձմեռային զորակոչը Գեղարքունիքի մարզում կշարունակվի մինչեւ 2023 թվականի հունվարի վերջերը։
Խոսրով Խլղաթյան