Խորհրդարանն ընտրեց Հաշվեքննիչ պալատի անդամ

ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրեց Գագիկ Բարսեղյանին:

Քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 72-ը, կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 5-ը:

Գագիկ Բարսեղյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Թեկնածուն իր ելույթում նշել էր, որ համաշխարհային պրակտիկայում բարձրագույն աուդիտորական մարմինների հիմնական ազդեցության խողովակները խորհրդարանն ու հանրությունն են: «Եվ պատահական չէ, որ Հաշվեքննիչ պալատի մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով Հաշվեքննիչ պալատը հաշվեքննությունից բխող մասնագիտական և անկողմնակալ տեղեկատվությունը ներկայացնում է ԱԺ-ին և հանրությանը: Պետք է արձանագրենք, որ ԱԺ-ի հետ համագործակցությունը վերջին տարիներին ակտիվացել է, կազմակերպվել են քննարկումներ, որոնք վերաբերել են հաշվեքննությունների արդյունքներին, բարելավել են պետբյուջեի կատարմանն առնչվող եզրակացությունները և այլն»,-ասաց Բարսեղյանը:

Նա վստահեցրել էր, որ հիմնվելով իր գիտելիքների, փորձի ու հմտությունների վրա, պատրաստ է առավելագույնս ներգրավվել բոլոր այն աշխատանքներում, որոնք կնպաստեմ ՀՀ-ում միջազգային չափորոշիչներին համապատասխան բարձրագույն աուդիտորական մարմին ունենալուն:

Տեսանյութեր

Լրահոս