Բաժիններ՝

64-ամյա Մուրադ Ս.-ն հայտնաբերվեց ՀՀ և ՌԴ իրավապահների համագործակցության արդյունքում

Ոստիկանության ՔՈԳՎ և ՌԴ ՆԳՆ ՔՀԳ վարչության աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՌԴ Ստավրոպոլ քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և հունվարի 13-ին Երևան է տեղափոխվել 64-ամյա Մուրադ Ս.-ն, որը 2021 թ. օգոստոսի 9-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Նա ներկայացվել է ոստիկանության Գորիսի բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս