
Նադալը Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում է

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության գործող չեմպիոն Ռաֆայել Նադալը հաղթանակով մեկնարկեց 2023-ի մրցաշարում:
«Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի մեկնարկում Ռաֆայել Նադալը մրցեց Անգլիան ներկայացնող Ջեկ Դրեյպերի հետ: 3 ժամ 41 րոպե ձգված մրցախաղում Նադալը հաղթեց 4 սեթերից հետո` 7:5, 2:6, 6:4, 6:1 հաշվով: