Բաժիններ՝

Oդային ճանապարհով Հայաստան ժամանած և երկրից մեկնած ուղևորների թիվն աննախադեպ է. փոխնախարար

2022 թվականին օդանավակայաններից մեկնած և ժամանած ուղևորների թիվը աննախադեպ էր, այն կազմել է 3 միլիոն 697 հազար 539 ուղևոր։ Ազգային ժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը` ներկայացնելով «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։

«Ընդհանուր առմամբ, 2022 թվականին օդանավակայաններից մեկնած և ժամանած ուղևորների թիվը աննախադեպ էր՝ կազմելով 3 միլիոն 697 հազար 539 ուղևոր, որոնցից Ռուսաստանի ավիաընկերություններով 1 միլիոն 458 հազար 718 ուղևոր է տեղափոխվել, Հայաստանում գրանցված ավիաընկերություններով` 916 հազար 524 ուղևոր և այլ երկրների ավիաընկերություններով` 1,3 միլիոն ուղևոր»,- ասաց նախարարի տեղակալը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031