Բանկոմատից գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է
Դեկտեմբերի 11-ին, ժամը 06.15-ին, ոստիկանություն էր զանգել մի քաղաքացի և հայտնել, որ մայրաքաղաքի Տիչինայի փողոցի բանկոմատից գողություն են անում։ Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, նաև՝ պարեկային ծառայություն։
Մայրաքաղաքի պարեկային ծառայության 4-րդ գումարտակի պարեկներն արագ նշված վայր հասան։
Նրանք հետապնդեցին և Ռոմանոս Մելիքյանի փողոցում ձերբակալեցին փախուստի դիմած տղամարդուն։
35-ամյա երևանցին ներկայացվել է տարածքային քննչական բաժին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։