Բաժիններ՝

Գավառ և Սևան համայնքներից ծառայության մեկնեցին նորակոչիկների նոր խմբեր

Գեղարքունիքի մարզից նորակոչիկների հերթական խմբերը մեկնեցին ծառայության՝ Գավառ եւ Սեւան համայնքներից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնից, 2022 թվականի ձմեռային զորակոչի հերթական փուլը Գեղարքունիքի մարզում անցկացվեց հունվարի 12-ին՝ ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի եւ Սեւանի տարածքային բաժիններում հաշվառված զորակոչիկների շրջանում։

Զորակոչը Սեւան եւ Գավառ համայնքներում մեկնարկել է հանդիսավոր արարողություններով, ուղեկցվել ողջույնի, շնորհավորանքի եւ բարեմաղթանքների խոսքերով։ Արարողություններին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներ եւ հարազատներ։

Բանակ ճանապարհվելուց առաջ նորակոչիկները տեղի եկեղեցիներում մոմեր են վառել եւ ստացել Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչների օրհնությունը։

Առաջիկա օրերին ձմեռային զորակոչի արարողություններ տեղի կունենան նաեւ Վարդենիս եւ Ճամբարակ համայնքներում։

Ձմեռային զորակոչը Գեղարքունիքի մարզում կշարունակվի մինչեւ հունվարի վերջերը։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս