
Լյուքսեմբուրգը Ադրբեջանին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ տեղաշարժ

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը Թվիթերում գրել է.
«Հայ գործընկերոջս հետ քննարկել եմ Լաչինի միջանցքում տիրող տագնապալի իրավիճակը, հումանիտար ճգնաժամը եւ շրջափակումը, որում հայտնվել է 120 հազար խաղաղ բնակիչ։ Լյուքսեմբուրգը Ադրբեջանին կոչ է անում ապահովել ազատ եւ անվտանգ տեղաշարժ Լաչինի միջանցքով։ Բոլոր կողմերը պետք է լուծումներ գտնեն երկխոսության միջոցով»: