Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 3 բուժառու

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել անհապաղ բուժօգնության կարիք ունեցող 3 բուժառու։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Այսօր Հայաստան են տեղափոխվել անհապաղ բուժօգնության կարիք ունեցող 3 պացիենտ՝ իրենց երկու ուղեկցողի և մեկ բուժքրոջ հետ միասին»,- ասաց Ամատունին։

Ամատունին նշեց, որ դեկտեմբերի 12-ից ի վեր Արցախից Հայաստան է տեղափոխվել 21 բուժառու։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031