ՀՅԴ ներկայացուցիչների բնակարանների խուզարկությունների ու ձերբակալությունների ալիքը պետք է դիտարկել Արցախի շուրջ ստեղծված վտանգավոր զարգացումների համատեքստում. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՅԴ ներկայացուցիչների բնակարանների խուզարկությունների ու ձերբակալությունների ալիքը պետք է դիտարկել Արցախի շուրջ ստեղծված վտանգավոր զարգացումների համատեքստում։

Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների սինքրոն ասուլիսների տրամաբանությունը, ՀՅԴ-ի մշտական թիրախավորումն Ադրբեջանում որպես ազգային քաղաքական ուժի, Հայաստանի իշխող ուժի՝ Ադրբեջանին ուղղվող «դրական մեսիջների» շարքից է։

Առհասարակ այն ինչ վերաբերում է ազգայինին՝ գաղափարախոսությունից մինչև կառույցներ, անհատներ, հավասարապես թիրախավորվում են Ադրբեջանի և Հայաստանի գործող իշխանության կողմից և սա արդեն օրինաչափություն է դարձել։

Վստահ եմ, որ ՀՅԴ մեր ընկերները, գործընկերները սա էլ կհաղթահարեն ու այն որևէ ձևով չի ազդի այն վճռական պայքարի վրա, հանուն ինչի ոտքի են կանգնել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031