«Կապիտուլյանտականությունը 3 գաղափարական հենասյուն ունի, 3-ն էլ փուչ են, ուստի՝ իրենց առաջնորդությամբ Հայաստանը ևս «փչվել» ու վերջանալու է որպես պետություն». Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.

«Կապիտուլյանտականությունը 3 գաղափարական հենասյուն ունի, 3-ն էլ փուչ են, ուստի՝ իրենց առաջնորդությամբ Հայաստանը ևս «փչվել» ու վերջանալու է որպես պետություն։ Դրանք են՝

1) միջազգային իրավակարգի և միջազգային իրավունք ասվածի հանդեպ կույր հավատ,
2) հավերժական խաղաղության միֆ, որ ինչ-որ պահից հնարավոր է հասնել տոտալ կոնֆլիկտազրկության,
3) կեղծիք, թե իբր հայ-թյուրքական հակամարտությունը սահմանափակված է միայն Արցախի տարածքով և հետևանք է մեր իրավապահանջության, ոչ թե թուրքերի՝ մշտական ցեղասպան լինելու»։

 

Տեսանյութեր

Լրահոս