Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշումներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է Արցախի ներդրումային հիմնադրամի և Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդների կազմերում փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշումները:

Համաձայն որոշումների հաստատվել են՝

Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հետևյալ կազմը՝ բաղկացած 4 անդամից՝ 5-ի փոխարեն.
Ռուբեն Վարդանյան՝ ԱՀ պետական նախարար (Խորհրդի նախագահ),
Մեսրոպ Առաքելյան՝ ԱՀ պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով,
Արման Հակոբջանյան՝ ԱՀ պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով,
Գրիգորի Մարտիրոսյան՝ ԱՀ պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով:
Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 4 անդամից՝ 5-ի փոխարեն.
Ռուբեն Վարդանյան՝ ԱՀ պետական նախարար (Խորհրդի նախագահ),
Հրանտ Սաֆարյան՝ ԱՀ գյուղատնտեսության նախարար,
Սուրեն Գալստյան՝ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,
Վահրամ Բաղդասարյան՝ ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար,
Մեսրոպ Առաքելյան՝ ԱՀ պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով:

Տեսանյութեր

Լրահոս