Միութենական հանրապետության կազմ մտնելու պաշտոնական առաջարկ չի եղել. Փաշինյանը հերքեց Գրիգորյանին
Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ՌԴ-ի հետ միութենական պետության կազմ մտնելու պաշտոնական առաջարկ Հայաստանին չի եղել, բայց միևնույն ժամանակ հավելեց, որ իրականությունն այդքան պարզ չէ, ինչքան թվում է:
«Երբեմն մենք պետք է խորը դիտարկենք հարցերի ոչ այնքան տեքստը, որքան ենթատեքստը, և պետք է դիտարկենք գլոբալ պրոցեսները: Մեզ համար ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը բացարձակ արժեքներ են, և մեր պարտքն ու առաքելությունն ենք համարում ամեն ինչ անել մեր հայրենիքի պետականության հարատևությունն ապահովելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողի հարցին՝ իսկ ոչ պաշտոնական խողովակներով միութենական պետության կազմ մտնելու ճնշումներ եղե՞լ են, Փաշինյանը պատասխանեց. «Ոչ պաշտոնական խողովակներ ասելով՝ ի՞նչ նկատի ունենանք, օրինակ՝ փորձագետների կողմից շարունակ զարգացվող խոսույթն էլ կարելի է ոչ պաշտոնական համարել, ոչ պաշտոնական շփումներն էլ»:
Հարցին՝ Արմեն Գրիգորյանը դրա՞նք նկատի ուներ, երբ խոսում էր ճնշումների մասին, նա պատասխանեց. «Ենթադրում եմ՝ այդ թվում դրանք է նկատի ունեցել, այո»:
Մանրամասները՝ տեսանյութում