Բաժիններ՝

«Մենք Չինաստանին պետք է վերաբերվենք որպես գործընկերոջ, տնտեսական մրցակցի և համակարգային հակառակորդի». Բորել

Եվրոպական Միությունը պետք է շարունակի աջակցությունն Ուկրաինային, սակայն միևնույն ժամանակ պետք է զբաղվի այլ ռազմավարական հարցերով, այդ թվում՝ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որի կենտրոնում Չինաստանն է՝ իր աճող համառությամբ:

Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում անցկացվող Հնդկա-խաղաղօվկիանոսյան համաժողովին իր ելույթում:

«Այս օրերին մենք ականատես ենք լինում այն բանին, թե ինչ բարձր գին է վճարում Չինաստանն իր «զրոյական COVID» քաղաքականության համար, և տեսնում ենք Չինաստանի քաղաքացիների աճող դժգոհությունը լոքդաուններից : Բացի «զրոյական COVID»-ի քաղաքականությունից, ավելի ու ավելի ակնհայտ Է դառնում, որ Չինաստանը փոխվում է, ուժեղանում է իշխանության կենտրոնացումը և բարձրանում ազգայնականությունը», – ասել է Բորելը:

ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը նշել է, որ անցյալ ամիս ԵՄ-ի խորհուրդը՝ ԱԳ նախարարների մակարդակով, և Եվրոպական խորհուրդը քննարկել են, թե ինչ է այդ ամենը նշանակում Եվրամիության համար:

«Մենք համաձայնել ենք այն բանին, որ պետք է հանձնառու լինենք Չինաստանի նկատմամբ «եռակողմ մոտեցմանը»՝ որպես գործընկերոջ, տնտեսական մրցակցի և համակարգային հակառակորդի: Մենք չենք կարող Չինաստանին նայել միայն մեկ տեսանկյունից: Մեր հարաբերությունները Չինաստանի հետ անխուսափելիորեն բարդ են: «Եռակողմ մոտեցման» մրցակցային բաղադրիչն աճում է և դառնում գերիշխող», – շարունակել է Բորելը:

Դիվանագետն ընդգծել է, որ, ունենալով նման գործընկեր, անհրաժեշտ է բարձրացնել սեփական հաստատունությունը և խուսափել չափից դուրս կախվածությունից: Նրա խոսքով՝ դա հարցերի մի ամբողջ օրակարգ է, որը ներառում է գնումները, սուբսիդիաները, կարևոր նշանակության հումքը և այլն: «Վերջապես, մենք պետք է ավելի շատ աշխատենք համախոհների հետ՝ ամրապնդելով մեր փոխգործակցությունը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, հատկապես անվտանգության հարցերում», – ընդգծել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս