«Կարո՞ղ եք մի օրինակ բերել, որ նախագահ Արմեն Սարգսյանը լուծել է ճգնաժամը». Վլադիմիր Վարդանյան
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի՝ այսօր տեղի ունեցած նիստում, որը նախագահում էր արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը, քննարկվում էր կառավարման ձևի մոդելի հարցը՝ խորհրդարանակա՞ն, նախագահակա՞ն, թե՞ կիսանախագահական:
Սահմանադրական փոփոխությունների Խորհրդի անդամ Վլադիմիր Վարդանյանը նախագահի ինստիտուտի պրեզենտացիան ներկայացնող Դավիթ Հակոբյանին խնդրեց պատասխանել՝ կարո՞ղ է մի օրինակ բերել, որ նախագահ Արմեն Սարգսյանը լուծել է ճգնաժամը: Ըստ նրա՝ նույնիսկ խորացրել է:
«Գլխավոր շտաբի պետի հետ կապված խնդրի ժամանակ նախագահն ըստ էության երկիրը տարավ խորհրդարանական ընտրությունների: Սա իմ կարծիքն է»,- ասաց Դավիթ Հակոբյանը:
Վերջինս նկատեց՝ պետք է այնպիսի իրավական ռեժիմ նախատեսել նախագահի համար, որ նախագահ դառնալու թեկնածուները չհրաժարվեն առաջարկից:
Մանրամասները՝ տեսանյութում