Հող հանձնելով երբեք չես փրկում զինվորի և ժողովրդի կյանք. Աշոտ Անդրեասյան
Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հող հանձնելով երբեք չես փրկում զինվորի և ժողովրդի կյանք։
Հող հանձնելով և հող զիջելով դու հնարավորություն ես տալիս թշնամուդ նոր տարածքներ գրավելու, քեզ բնաջնջելու և նոր հողեր գրավելու։
Հողը պահում են արյունով և պայքարով։
Գիտե՞ք պատերազմն ինչի էր անարդար, պայմանավորված և վաճառած։
Վաճառած էր , որովհետև 2 տարի առաջ, երբ զինվորի կյանքը պատերազմի դաշտում արևածաղկի նման չրթող նիկոլը ցեխոտ մարդասպանի նման ոռնում էր, որ փրկել է 30.000 զինվորի կյանք , ողջ մնացած զինվորների ծնողներից ոչ ոք չթքեց նիկոլի դեմքին , այլ պատվեց, որ փրկել է իր զինվորի կյանքը։
Պատերազմն անարդար էր և վաճառված, որովհետև Նիկոլը Քարվաճառը առանց մեկ կրակոցի և զոհի հանձնեց թշնամուն խաղաղության դիմաց , սակայն մենք այսօր մարդասպան և պարտության սիմվոլ նիկոլից լսում ենք ճառեր Ջերմուկը կյանքի գնով պահող և զոհվող զինվորների մասին։
Պատերազմն անարդար էր և վաճառված, որովհետև ըստ Նիկոլի Սյունիքում կային սարեր, որոնք պահելը նպատակահարմար չէր։
Պատերազմը վաճառված էր և անարդար , որովհետև Արցախը բեռ չէր , այլ ամրոց էր ՀՀ -ն անվտանգ պահելու համար։
Պատերազմը վաճառված էր թուրքին, որովհետև Նիկոլը խոստացավ խաղաղություն Շուշին, Հադրութը , Քարվաճառը և Բերձորը հանձնելու դիմաց, իսկ հիմա մեզ ճառեր են ասում Ջերմուկը , Գեղարքունիքը, Կապանը, Գորիսը և Սիսիանը հերոսաբար պաշտպանելու մասին։
Պատերազմը վաճառել է նիկոլը ու վաճառել է թանկով , վաճառել է 5000 լույս տղաների կյանքի գնով՝ էն տղաների , ովքեր երբեք չէին վաճառվի։
Պատերազմը վաճառված էր, որովհետև Նիկոլը գրել էր դրա մասին իր գրքում ՝ տեսնելով զոհվածի ծնողների ՝ բոզացած, ժողովրդի մեծ զանգվածի՝ բոզացած եւ ինքն իրեն ՝ բոզացած։
Պատերազմի վաճառքը կավարտվի , երբ բոզացածները կգնան բոզանոցներ , իսկ 30.000 զինվորի կյանքը և հողի անվտանգությունը պայքարով և պարտադրելով կամրագրվի։
Պատերազմը վաճառված էր և պայմանավորված, որովհետև առաջիկայում նոր պատերազմ է լինելու ու մենք նորից պարտվելու ենք , որովհետև մեզ առաջնորդողը բոզացած է և մոտ 10.000 զոհ տալուց հետո ոռնալու է , որ հանձնում է Գեղարքունիքը, Գորիսը, Սիսիանը, Կապանը և Ջերմուկը, որպեսզի փրկի մնացած 15.000 զինվորների կյանքը և հաստատի խաղաղություն, իսկ նրան ծափ տվողներ հաստատ կգտնվեն»։