
33-ամյա Զոհրապ Բ.-ն հետախուզվում էր Ստեփանակերտի իրավապահների կողմից

Նոյեմբերի 30-ին, ժամը 03.25-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 33-ամյա Զոհրապ Բ.-ն, որը 2021 թ. հուլիսի 26-ից Ստեփանակերտ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք: