Բաժիններ՝

Մունդիալ-2022․ Անգլիայի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Ուելսին

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում կայացավ B խմբի երկրորդ խաղը, որում միմյանց դեմ մրցեցին Անգլիայի և Ուելսի հավաքականները։

Այս խաղն անցավ Անգլիայի հավաքականի բացահայտ առավելությամբ։ Թեպետ այս խաղի ֆավորիտի՝ Անգլիայի հավաքականի առավելությանը, Ուելսի հավաքականի ֆուտբոլիստներն առաջին խաղակեսում կարողացան անառիկ պահել սեփական դարպասը։

Սակայն երկրորդ խաղակեսում Անգլիայի հավաքականը վերահաստատեց իր բարձր կարգը։ Նախ 50-րդ րոպեին հաշիվը բացեց Մարկուս Ռեշֆորդը, իսկ երկու րոպե անց Ֆիլ Ֆոդենը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

Երկրորդ գոլից հետո էլ Անգլիայի հավաքականը շարունակեց վստահ խաղը, իսկ 68-րդ րոպեին երրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։ Կրկին գոլի հեղինակ դարձավ Մարկուս Ռեշֆորդը՝ ձևակերպելով դուբլ։ Անգլիայի հավաքականը 3-րդ գոլից հետո հանգստացրեց խաղն ու ավարտին հասցրեց այն՝ մրցակցի նկատմամբ ունենալով 3 գնդակի առավելություն։

Անգլիայի հավաքականն այս հաղթանակից հետո վաստակեց 7 միավոր, խմբում գրավեց առաջին տեղն ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր։ Ուելսի հավաքականը մնաց մեկ միավորով, եզրափակեց աղյուսակն ու դուրս մնաց պայքարից։ Խմբի մյուս ուղեգիրը բաժին հասավ ԱՄՆ-ի հավաքականին, որը 1-0 հաշվով հաղթեց Իրանի թիմին և 5 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Իրանն էլ 3 միավորով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս