Բաժիններ՝

Մունդիալ-2022․ ԱՄՆ-ի հավաքականը հաղթեց Իրանին և փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երրորս տուրի շրջանակներում կայացավ B խմբի Իրան-ԱՄն հանդիպումը։

Խաղն ակտիվ սկսեցին Իրանի հավաքականի ֆուտբոլիստները, սակայն ժամանակի ընթացքում ԱՄՆ-ի հավաքականը կարողացավ հանգստացեն խաղն ու ավելի շատ էր տիրում նախաձեռնությանը։ ԱՄՆ-ի հավաքականի առավելությունը գնալով ավելի էր ընդգծվում․ նրանք ավելի սուր էին գրոհում, ավելի շատ էին տիրում գնդակին՝ զրկելով Իրանի հավաքականին նույնիսկ վտանգավոր հակագրոհներ անցկացնելու հնարավորությունից։ Թեև երկար ժամանակ Իրանը հաջողությամբ պաշտպանվում էր, սակայն առաջին կեսի վերջում ԱՄՆ-ի հավաքականը կարողացավ իր խաղային առավելությունը նյութականի վերածել։ 38-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Քրիստիան Պուլիշիչը։ Առաջին խաղակեսում հիշարժան այլ իրադարձություններ չեղան, այն ավարտվեց ԱՄՆ-ի նվազագույն առավելությամբ։

Երկրորդ խաղակեսի մեկնարկից էլ ԱՄՆ-ի հավաքականը շատ հանգիստ էր գործում, ավելի շատ էր գրոհում, իսկ Իրանը երբեմն սուր գրոհներ անցկացնելու փորձեր ձեռնարկում էր, սակայն դրանք, կարելի է ասել, ոչնչով չէին ավարտվում։

Իրանի հավաքականը, որին մեկ գնդակ էր անհրաժեշտ խաղը փրկելու և փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու համար, մի քանի վտանգավոր գրոհ կարողացավ անցկացնել մնացած ժամանակահատվածում։ Իրանցիները շատ մոտ էին գոլ խփելուն ավելացված ժամանակում, սակայն գնդակն ԱՄՆ-ի դարպասում չհայտնվեց։ Դրվագներից մեկում էլ իրանցիները 11 մետրանոց էին պահանջում, սակայն մրցավարը դրվագն ուսումնասիրեց ու համարեց, որ ԱՄՆ-ի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում կանոնները չեն խախտել։ Խաղն ավարտվեց ԱՄՆ-ի նվազագույն առավելությամբ։

ԱՄՆ-ի հավաքականն այս հաղթանակից հետո վաստակեց 5 միավոր և ստացավ փլեյ-օֆֆ փուլում հանդես գալու իրավունք, իսկ Իրանի հավաքականը դուրս մնաց հետագա պայքարից։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս