
Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը. «Հայաստան» խմբակցություն

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է խմբակցության կազմում ընդգրկված «Վերածնվող Հայաստան» կուսակցության պատգամավորների՝ մանդատից հրաժարվելու որոշմանը:
Հայտարարությունում ասվում է. «Վերածնվող Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղյակ ենք եղել որոշումից:
Արձանագրենք, որ մեր համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել:
Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը: Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան»: