
Պեկինում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հրթիռակիր հածանավը ներխուժել է Չինաստանի ջրեր

Ամերիկյան Chancellorsville հրթիռակիր հածանավը ներխուժել է Հարավչինական ծովում Նանշա (Սփրաթլի) կղզիների մերձակա ջրեր՝ առանց Չինաստանի կառավարության թույլտվության: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությունը:
«Ամերիկացի զինվորականների գործողությունները լրջորեն խախտել են Չինաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, ինչը Հարավչինական ծովում ԱՄՆ-ի նավագնացային գերիշխանությանի և ռազմականացման ձգտման ևս մեկ անհերքելի ապացույց է»,- հայտնել է Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի Մարտական հրամանատարության հարավային գոտու պաշտոնական ներկայացուցիչ Տյան Ցզյունլին:
Հաղորդվում է, որ Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային և ռազմաօդային ուժերը կազմակերպել են միջոցառումներ ամերիկյան հածանավի նախազգուշացման և ուղեկցման համար, ինչի արդյունքում նավը հեռացել է Նանշա կղզիների մերձակա ջրերից: Պեկինը մի քանի տասնամյակ վիճում է որոշ երկրների, մասնավորապես՝ Բրունեյի, Վիետնամի, Մալայզիայի և Ֆիլիպինների հետ Հարավչինական ծովում առանձին կղզիների տարածքային պատականելության հարցի շուրջ:
Այդ կղզիների ափամերձ ծանծաղուտում հայտնաբերվել են ածխաջրածինների զգալի պաշարներ: Ամենից առաջ խոսքը վերաբերում է Սիշա արշիպելագին (Պարասելյան կղզիներ), Նանշա (Սփրաթլի) և Հուանյան (Սկարբորոյի խութ) կղզիներին: Վերջին տարիներին տարաձայնությունները փոքր-ինչ մեղմացել են բազմակողմ ջանքերի, այդ թվում՝ «Չինաստան – ԱՍԵԱՆ» ձևաչափով փոխգործակցության շնորհիվ: