
Հնդկաստանի նախկին դեսպանը Հայաստանի հետ զենքի համատեղ արտադրության հնարավորություն է տեսնում

Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպան Րինա Պանդեյը անդրադարձել է շրջանառվող լուրերին, որ Հայաստանը Հնդկաստանից զենք և զինամթերք է գնել: Անդրադառնալով Հայաստանին զենքի վաճառքի վերաբերյալ մամուլում տեղ գտած լուրերի վերաբերյալ հարցին, Պանդեյը պատասխանեց.
«Բոլոր երկրները պաշտպանական համաձայնագրեր ունեն: Եվ շատ լավ է, որ մեկն ունենք այստեղ (Հայաստանում-խմբ.): Եվ մենք կարող ենք համագործակցել համատեղ (զենքի-խմբ) արտադրության շուրջ նույնպես: Պաշտպանության ոլորտում դուք որոշակի փորձ ունեք, մենք ևս որոշակի ունենք, այսպիսով՝ մենք կարող ենք կիսվել այդ փորձառությամբ»- ասաց Պանդեյը:
Ռազմական համագործակցության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպանը նշեց, որ լավ կլինի նաև, որ հայ և հնդիկ զինվորականները համատեղ վարժանքներ անցկացնեն: