 
                        Խուլիգանության մեղադրանքով հետախուզվող տղամարդը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխվել է Հայաստան
 
                                    Ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 36-ամյա Գևորգ Հ.-ին, որը 2021 թ. օգոստոսի 20-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        