Բաժիններ՝

Փորձագետը հայտարարել Է, որ ՌԴ-ում վերականգնվում են ներմուծվող ապրանքների մատակարարումները

ՌԴ-ում վերականգնվում են ներմուծվող ապրանքների մատակարարումները մի քանի ամսվա շոկից հետո, որը կապված Է աննախադեպ հակառուսական պատժամիջոցների սահմանման հետ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել Է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ժողովրդատնտեսական կանխատեսման ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Շիրովը:

«Սկզբնական շոկից հետո, որը պայմանավորված Էր Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից աննախադեպ պատժամիջոցների սահմանմամբ, ներմուծումը երկիր վերականգնվում Է», – ասել Է նա: Ցավոք, փորձագետի խոսքով, այդ գործընթացը տարբեր պատժամիջոցային սահմանափակումների պատճառով ընթանում Է բավականին դանդաղ, բայց բավական ակտիվ: «Ի տարբերություն քաղաքական գործիչների, բիզնեսը, ներառյալ արևմտյանը, առաջվա պես ցանկանում Է Ռուսաստանի հետ գործ ունենալ:

Զարմանալի չԷ, որ արևմտյան ձեռնարկատերերը պատրաստ են դրա համար գտնել նոր լոգիստիկ ուղիներ, անշուշտ, դրա հետ մեկտեղ, չգովազդելով իր գործունեությունը», – ընդգծել Է Շիրովը: Ահա թե ինչու, նշել Է նա, շատ դժվար Է այդ կապակցությամբ պատասխանել այն հարցին, թե այժմ կոնկրետ որտեղից են ներմուծվող ապրանքները մտնում Ռուսաստան:

«Եթե խոսենք Չինաստանի մասին, ապա այստեղ ամեն բան հստակ Է: Իսկ ահա Եվրոպական միությունից ներմուծումը գալիս Է նաև Թուրքիայի տարածքով (ամենապարզ ճանապարհը) և Միջին ու Կենտրոնական Ասիայի տարածքով», – ասել Է Ռուսաստանի ԳԱ ժողովրդատնտեսական կանխատեսման ինստիտուտի տնօրենը: Դրա հետ մեկտեղ նա հավելել Է, որ գլխավոր խոչընդոտն այսօր ոչ այնքան լոգիստիկան Է, որքան փողը, թե ինչպես վճարել ապրանքի համար. ֆինանսական գործառնությունների սահմանափակումները սաստիկ ազդում են այդ գործընթացի վրա: «Պետք Է նոր մեխանիզմներ գտնել, բայց այստեղ առաջանում են տարբեր խնդիրներ, որոնք հանգեցնում են լրացուցիչ ծախսերի, ինչը բարձրացնում Է արտադրանքի արժեքը վերջնական սպառողների համար», – եզրափակել Է Շիրովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս