
Մունդիալ-2022. ինչ խաղեր կան նոյեմբերի 28-ին

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլում կկայանա հերթական հանդիպումները:
Պայքարը կշարունակեն G, H խմբերում ընդգրկված հավաքականները: Երևանի ժամանակով 14:00-ին կկայանա Կամերուն-Սերբիա հանդիպումը (G խումբ), 17:00-ին միմյանց դեմ կմրցեն Հարավային Կորեայի և Գանայի ընտրանիները (H խումբ): 20:00-ին Բրազիլիայի հավաքականը կխաղա Շվեյցարիայի դեմ (G խումբ), իսկ 23:00-ին` Պորտուգալիա-Ուրուգվայ զույգը կփորձի պարզել հաղթողին (H խումբ):
G խմբի առաջատարները 3-ական միավորով Բրազիլիան և Շվեյցարիան են, միավոր չունեն Կամերունը և Սերբիան:
H խմբում միանձնյա առաջատարը 3 միավորով Պորտուգալիան է: 1-ական միավոր ունեն Հարավային Կորեան և Ուրուգվայը: Զրո միավոր ունի Գանան:
Նոյեմբերի 27-ին կայացած խաղերում Կոստա Ռիկան նվազագույն հաշվով հաղթել էր Ճապոնիային, Բելգիան 2:0 հաշվով զիջել էր Մարոկկոյին: Խորվաթիան վստահ`4:1 հաշվով գերազանցել էր Կանադային, իսկ Իսպանիա-Գերմանիա խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: