
Արցախի բնակչուհուն համակարգչի օգնությամբ պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Արցախի Հանրապետության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ահազանգ է ստացել համակարգչային տեխնիկայի օգնությամբ կատարված հանցագործության վերաբերյալ:
Արցախի ոստիկանությունից տեղեկացրին, որ նոյեմբերի 25-ին ստացվել է Ասկերան քաղաքի 37-ամյա բնակչուհի Ռ. Վ.-ի դիմումն այն մասին, որ նոյեմբերի 3-ին «Facebook» սոցիալական ցանցի միջոցով հանդիպել է օնլայն առ ու վաճառք իրականացնելու և կարճ ժամանակում մեծ եկամուտ ունենալու գովազդի հայտարարության:
Այնուհետև վերջինս իր անձնական տվյալներով գրանցվել է գովազդում նշված «webtrader.c-invest.co» կայքէջում: Գրանցվելուց հետո իր անձնական օգտագործման հեռախոսահամարին զանգահարելու միջոցով, նոյեմբեր ամսվա ընթացքում իր հետ բազմիցս կապնվել են անհայտ անձինք, ովքեր ներկայացել են նույն կայք էջը ներկայացնող «FX Pro» ընկերության ներկայացուցիչներ և առաջարկել են համագործակցություն, որին նա համաձայնվել է։