Իտալիայում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել իտալացի լրագրողին 44-օրյա պատերազմի իրական փաստերը ներկայացնող ֆիլմի համար

Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը Հռոմում կազմակերպված միջոցառման ժամանակ շնորհակալություն է հայտնել իտալաարաբական «Ասադաքահ» կենտրոնին՝ հայանպաստ գործունեություն ծավալելու համար։

Դեսպան Համբարձումյանը մասնավորապես բարձր է գնահատել միջոցառմանը ներկա իտալացի լրագրող Ստեֆանիա Բատիստինիի գործունեությունը։ Վերջինս 44-օրյա պատերազմից հետո այցելել էր Հայաստան ու Արցախ և փաստավավերագրական ֆիլմ էր պատրաստել՝ պատմելով Արցախում հայկական պատմական ու մշակութային ժառանգության մասին, ներկայացրել պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմի վայրագություններն ու դրանց հետևանքները։

«Նրա կատարած աշխատանքն անչափ կարևոր է։ Ես գիտեմ, որ Ստեֆանիան Միլանից է, սակայն նա գրեթե երբեք չի լինում Միլանում։ Փոխարենը նրան կարելի է տեսնել թեժ կետերում, ինչպիսիք են Արցախը, Աֆղանստանը, որտեղ վտանգված են մարդկային կյանքեր։ Նա ինքը մարտիկ է, իսկ այսօր պրոֆեսիոնալ լրագրությունը նրա նմանների կարիքը շատ ունի»,- նշել է Իտալիայում ՀՀ դեսպանը։

Նա մասնավորապես խոսել է իտալացի լրագրողի ցուցաբերած քաջության մասին, ով իր կատարած աշխատանքով փորձեց կոտրել միջազգային հանրության անտարբերությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930