ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը.
Արդէն քանի օր է, որ թրքական բանակը վայրագ յարձակում է գործում հիւսիսային Սուրիայի խաղաղ բնակչութեան շրջանների վրայ՝ տեղի քաղաքական ուժերին ամբաստանելով Պոլսոյ մէջ վերջերս գործուած ահաբեկչական արարքների իբրեւ հեղինակ։
Անկախ կատարուած ամբաստանութեան իրաւացիութիւնից՝ թրքական իշխանութիւնների ահաբեկչական այս գործողութիւնները յիշեցնում են անցեալում օգտագործուած ընտրապայքարի նոյն ոճը, իշխող նոյն շրջանակների կողմից։
Դատապարտում ենք թրքական բանակի հակամարդկային այս գործողութիւնները, որոնց զոհերը նոյնքան անմեղ են, որքան Պոլսոյ պատահական թիրախները։
Միջազգային հանրութիւնից պահանջում ենք դատապարտել թրքական գործողութիւնները եւ կանխել յաձակումները։
Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ
25 նոյեմբեր, 2022 թ.