![](/banners/BeFunky-design.jpg)
Վրաերթի ենթարկված 80-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
![](https://168.am/wp-content/uploads/2022/11/imgonline-com-ua-Resize-oHLKxxiWjE.jpg)
Նոյեմբերի 17-ին, ժամը 18.40-ին, «Լադա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Խորենացու փողոցում վրաերթի էր ենթարկել 80-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Նոյեմբերի 24-ին, ժամը 07.54-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 80-ամյա Սվետլանա Այդինյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն: