
Նեյմարը վնասվածք է ստացել

Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Սերբիայի հետ խաղում:
Հանդիպումն ավարտվել է բրազիլացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով: Նեյմարը փոխարինվել է 79-րդ րոպեին։
«Նեյմարի մոտ աջ կոճի ոլորում է։ Նրա մոտ այտուց է առաջացել, մենք անմիջապես սկսել ենք բուժումը պահեստայինների նստարանին։ Այժմ պետք է սպասել 24-48 ժամ՝ ավելի հստակ պատկերացում կազմելու համար», – ասել է Բրազիլիայի հավաքականի բժիշկը։
Նեյմարը 30 տարեկան է, 2017-ին իսպանական «Բարսելոնա»-ից տեղափոխվել է ֆրանսիական ՊՍԺ ՝ ռեկորդային 222 միլիոն եվրոյով: Բրազիլիայի հավաքականի կազմում նա դարձել է 2013-ի Կոնֆեդերացիաների գավաթակիր և 2016-ի օլիմպիական չեմպիոն: Հարձակվողն ազգային թիմի կազմում անցկացրել է 121 հանդիպում եւ խփել 75 գոլ