![](/banners/BeFunky-design.jpg)
Տղամարդը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արեգունի» տեղամասից ապօրինի հատել է 6 ակացիա և 15 թեղի ու տեղափոխել իր տան բակ
![](https://168.am/wp-content/uploads/2022/11/akacia.jpg)
Ոստիկանության Վարդենիսի բաժնում ապօրինի ծառահատման վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Վարդենիսի ոստիկանները պարզել են, որ Փոքր Մասրիկ բնակավայրի 35-ամյա բնակիչը նոյեմբերի 20-ին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արեգունի» տեղամասից ապօրինի հատել է 6 ակացիա և 15 թեղի ու տեղափոխել իր տան բակ:
35-ամյա տղամարդը հրավիրվել է ոստիկանության Վարդենիսի բաժին և խոստովանել արարքը: Ապօրինի հատված ծառերից 18-ը նրա տան բակում հայտնաբերվել և տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն: