Բաժիններ՝

Սեուլում անհարգալից են համարել Կիմ Չեն Ընի քրոջ խոսքերը Հարավային Կորեայի նախագահի հասցեին

Հարավային Կորեայի կառավարությունը ցավալի է համարել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քրոջ՝ Կորեայի աշխատանքային կուսակցության կենտկոմի բաժնի փոխղեկավար Կիմ Յո Չժոնի հայտարարությունը Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հասցեին: Կիմ Յո Չժոնը Հարավային Կորեայի ղեկավարին անվանել էր «Վաշինգտոնի հավատարիմ շուն և խաղազինվոր»:

«Մենք շատ ցավալի ենք համարում, որ (…) Կիմ Յո Չժոնն այսօր մեր երկրի ղեկավարին քննադատել Է գռեհիկ արտահայտություններով՝ չդրսևորելով նույնիսկ քաղաքավարության ամենատարրական մակարդակ», – հայտարարել են երկու Կորեաների միավորման հարցերով նախարարությունում: Կիմ Յո Չժոնը Յուն Սոկ Յոլի վարչակազմին քննադատել էր ԿԺԴՀ-ի դեմ նախապատրաստվող պատժամիջոցների մասին նախազգուշացնելու համար:

Նրա հայտարարությունը տարածել էր Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

«Հենց ԱՄՆ-ն սկսեց խոսել ԿԺԴՀ-ի դեմ իր «անհատական պատժամիջոցների» մասին, Հարավային Կորեան կրկնեց այն, ինչ նրանք ասացին, – ասել է նա: – Այդ նողկալի կեցվածքն է՛լ ավելի հստակ է ցույց տալիս, որ հարավկորեական խմբավորումը «ԱՄՆ-ի հավատարիմ շունն է և խամաճիկը»:

Դրա հետ մեկտեղ նա Հարավային Կորեայի նախագահին ու կառավարությանը անվանել է «ապուշներ», որոնք «շարունակում են վտանգավոր իրադրություն ստեղծել»:

«Որքան ավելի հուսահատորեն են ԱՄՆ-ը և հարավկորեացի կամակատարները կառչում պատժամիջոցներից և մեր նկատմամբ ճնշումից, այնքան ավելի է սաստկանում մեր ատելությունն ու զայրույթը»,- նախազգուշացրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս