Բաժիններ՝

Մունդիալ-2022. Շվեյցարիան նվազագույն հաշվով հաղթեց Կամերունին

Ֆուտբոլի աշխարհի առաջնության G խմբի առաջին տուրի խաղում Շվեյցարիայի հավաքականը մրցեց Կամերունի ընտրանու հետ:

Ալ Վակրան քաղաքի «Ալ Ջանուբ» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում երկու թիմերը մի շարք հնարավորություններ ունեին խաղի հաշիվը բացելու համար, սակայն գրոհներն արդյունավետ եզրափակելու համար երկու թիմերին էլ ինչ-որ բան խանգարում էր:

Վիճակագրությամբ Շվեյցարիայի հավաքականը չնչին առավելություն ուներ՝ 46/44 հարաբերակցությամբ:

Երկրորդ կեսի մեկնարկում Շվեյցարիան անմիջապես բացեց խաղի հաշիվը: Գոլն իր ակտիվում գրանցեց Էմբալոն: Կամերունի հավաքականին այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը: Շվեյցարիա-Կամերուն՝ 1:0: Խմբի առաջին տուրի մյուս խաղը կկայանա Երևանի ժամանակով 23:00-ին: Միմյանց դեմ կխաղան Բրազիլիայի և Սերբիայի հավաքականները:

Այս խմբի երկրորդ տուրում կկայանան Կամերուն-Սերբիա, Բրազիլիա-Շվեյցարիա խաղերը (նոյեմբերի 28):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930