Բաժիններ՝

Ռուսաստանը նախազգուշացում է արել Թուրքիային Սիրիայում ցամաքային գործողություն անցկացնելու առնչությամբ

Թուրքիայի ցամաքային գործողության անցկացումը Սիրիայում կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում և հանգեցնել ահաբեկչական ակտիվության աճի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այդ մասին  տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Մենք պահպանում ենք թուրքական կողմի հետ սերտ կապերը սիրիական խնդրի հարցում: Մենք հասկանում ենք Թուրքիայի մտահոգություններն իր ազգային անվտանգության սպառնալիքների առնչությամբ: Կարծում ենք, որ ցամաքային գործողության անցկացումը սիրիական տարածքում միայն կուժեղացնի լարվածությունը տարածաշրջանում և կհանգեցնի ահաբեկչական ակտիվության աճի», – ասել է Զախարովան ճեպազրույցի ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930