Զարգացման ֆրանսիական գործակալությունը Երևանում կբացի մշտական ներկայացուցչություն

Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալություն միջև կնքված վարկային համաձայնագրով ՀՀ կառավարությանը 100 միլիոն եվրո վարկային միջոց կտրամադրվի` պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար. հաշվի առնելով ավելացվող համագործակցության ծավալները՝ Զարգացման ֆրանսիական գործակալությունը որոշում է կայացրել Երևանում բացել մշտական ներկայացուցչություն:

Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով` այս գումարը տրամադրվում է 20 տարով և կարող է ստացվել երկու մասնաբաժիններով: «Մենք կարող ենք դիմել միանգամից երկուսը ստանալու համար: Նախատեսում ենք այս տարեվերջին առնվազն մեկի համար դիմել և ստանալ»,-ասաց նա:

«Մենք չզեկուցվող հարցով հաստատել ենք նաև Ասիական զարգացման բանկի կողմից հատկացվող ևս 100 միլիոն դոլար աջակցության միջոցների հատկացման համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին հավանություն տալու հարցը»,-ասաց նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս