Բաժիններ՝

Թոշակառու կնոջից գողացել էին լուսանկարչական սարք և բջջային հեռախոս

Նոյեմբերի 16-ի առավոտյան ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել Ակնաշեն գյուղում բնակվող թոշակառու մի կին. կոտրել էին Բաղրամյան փողոցի նրա տան մուտքի դուռը և գողություն արել։ Տարել էին լուսանկարչական սարք և բջջային հեռախոս։

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել են Արմավիրի մարզում բնակվող 4 տղամարդ։ Նրանցից երկուսը ձերբակալվել են, ապա ներկայացվել Վաղարշապատի քննչական բաժին։ Ձերբակալվածներից մեկի տան հարակից ավտոտնակում հայտնաբերվել և առգրավվել է լուսանկարչական սարքը։

Իրավապահները ձեռնարկում են միջոցառումներ՝ բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս