
ԵՄ ղեկավարը կմեկնի Պեկին՝ Սի Ծինփինի հետ հանդիպման

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեկտեմբերի սկզբին կայցելի Պեկին, որտեղ կհանդիպի ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի հետ: Ըստ Եվրամիության բարձրաստիճան աղբյուրների՝ Միշելը Չինաստանի մայրաքաղաք կժամանի դեկտեմբերի 1-ին:
Սա առաջին հանդիպումն է Չինաստանի ղեկավարի և Եվրոպական խորհրդի նախագահի միջև 2018 թվականից ի վեր: Ակնկալվում է, որ Եվրոպական խորհրդի նախագահի ուղևորությունը կազդարարի փոփոխություններ Եվրամիության և Պեկինի հարաբերություններում:
Պարբերականը նշում է, որ Եվրոպական միությունը վերագնահատում է իր մոտեցումը Չինաստանի նկատմամբ, քանի որ կան մտահոգություններ, որ ԵՄ-ն չափազանց մեծ տնտեսական կախվածություն ունի Պեկինից:
Նոյեմբերի սկզբին Չինաստան էր այցելել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
Սի Ծինփինը հանդիպման ընթացքում իր գերմանացի պաշտոնակցին առաջարկել Էր ուժեղացնել համագործակցությունն աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների և անկարգությունների ֆոնին: